Եվրոպացի քաղաքական գործիչը Brexit-ը համեմատել է «Գահերի խաղ»-ի հետ
Մեծ Բրիտանիայում ընթացող քաղաքական գործընթացները, Եվրամիությունից դուրս գալու ֆոնին, նման են «Գահերի խաղը» ֆիլմաշարին: Նման համեմատություն է արել Եվրոպական հանձնաժողովի նախագահի թեկնածու, Նիդեռլանդների նախկին արտգործնախարար Ֆրանս Թիմերմանսը:
«Տեսեք, թե ինչ են արել Մեծ Բրիտանիայի հետ Brexit-ի հարցով տարաձայնությունները: Այսօր Մեծ Բրիտանիան, կարծես, նման լինի «Գահերի խաղ»-ին»,- ԵՀ նախագահի թեկնածուների դեբատների ժամանակ եվրոպացի քաղաքական գործչի խոսքերն է մեջբերել Life.ru-ն:
Ըստ Թիմերմանսի՝ եվրոպացիներն ավելի հավանական է, որ կքվեարկեն ազգայնական կուսակցությունների օգտին, քանի որ, ըստ նրա, այլ քաղաքական ուժեր չեն կարողացել «համոզել» նրանց: Նա ավելացրել է, որ հիմա անհրաժեշտ է «վերադարձնել մարդկանց եվրոպական նախագծին»:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու ճանապարհը երկրի խորհրդարանում ուղեկցվել է բազմաթիվ տարաձայնություններով: Սակայն, Եվրոպայի խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Brexit, ըստ ամենայնի, տեղի կունենա: Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու գործընթացը հետաձգվել է մինչև 2019-ի հոկտեմբերի 31-ը:










