Հունաստանում անարխիստները նախընտրական հավաքի ժամանակ հարձակվել են ընդդիմության ներկայացուցիչների վրա
Հունաստանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունը՝ «Նոր ժողովրդավարություն»-ը, հայտնել է, որ Աթենքում և Սալոնիկում երկու նախկին վարչապետերի մասնակցությամբ նախընտրական հավաքների ժամանակ անարխիստների կողմից հարձակումներ են իրականացվել, գրում է РИА Новости-ն:
Անարխիստների հարձակումները տեղի են ունեցել մայիսի 15-ի երեկոյան՝ նախկին վարչապետեր Կոստաս Կարամանլիսի և Անտոնիս Սամարասի մասնակցությամբ հավաքների ժամանակ: Անկարգություններին շուրջ 20 անարխիստ է մասնակցել, նրանք կոտրել են պատգամավորների մեքենաների ապակիները:
Ընդդիմությունը երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասից պահանջել է ապահովել նախընտրական քարոզարշավի պատշաճ իրականացումը:
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Հունաստանում միաժամանակ կանցկացվեն Եվրախորհրդարանի պատգամավորների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:










