Ռուսաստանում ցրված հայրիկը իր դստեր փոխարեն ուրիշ երեխայի է տուն բերել մանկապարտեզից
Ռուսաստանի կազմում ընդգրկված Կոմիի Հանրապետությունում ոստիկանությունը պարզել է տարօրինակ դիպվածի հանգամանքները, երբ տղամարդը մանկապարտեզից ուրիշի երեխային է տուն տարել իր դստեր փոխարեն:
Ինչպես հայտնում է Вести-ն, հանրապետության ՆԳՆ մամլո ծառայությունից հայտնել են, որ մայիսի 8-ին ոստիկանություն հաղորդագրություն է ստացվել մանկապարտեզի ղեկավարից: Տղամարդը մանկապարտեզ է եկել իր վեցամյա դստեր հետ, սակայն շփոթել է երեխաներին և ուրիշին տուն տարել:
Իր սխալը տղամարդը նկատել է միայն տան շեմին հասնելով: Ցրված հայրիկն անմիջապես հետ է տարել աղջկան մանկապարտեզ և հանձնել դաստիարակներին:
Ոստիկանությունից տեղեկացրել են, որ նա սթափ վիճակում է եղել: Վերցրել է իր իսկ դստերն այդ օրը մանկապարտեզից, թե ոչ, չի նշվում:










