Ֆրանսիացին 21 մլն եվրո է շահել վիճակախաղով

20:13 • 16.05.19

Ֆրանսիայի հարավում գտնվող Էրո շրջանի բնակիչը վիճակախաղով 21 մլն եվրո է շահել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին:

Աղբյուրի տվյալներով՝ ֆրանսիացին շահել է Loto վիճակախաղի ջեք-փոթը, որը ոչ ոքի չէր հաջողվել շահել 11 անընդմեջ խաղարկությունների ժամանակ՝ սկսած ապրիլի 20-ից: Ներկա պահին հայտնի չէ հաջողակ ֆրանսիացու ոչ անունը, ոչ քաղաքը, որում նա ապրում է: Կանոնների համաձայն՝ նա 60 օր ունի ներկայանալու կամ խաղերի ֆեդերացիայի հետ կապվելու և շահումը ստանալու համար: Նա կարող է խնդրել չհրապարակել իր անունը:

Ինչպես նշում են ԶԼՄ-ները, սա մեծությամբ չորրորդ շահումն է տվյալ վիճակախաղով: 2013-ին 22 մլն եվրո շահել է Փարիզի բնակիչը, 2014-ին՝ 23 մլն եվրո Ժիրոնդայի բնակիչը, իսկ 24 մլն եվրո շահել է Վալ դը Ուազ շրջանի բնակիչը 2011-ին: