Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած հարձակման գործով 6-րդ կասկածյալն է ձերբակալվել

04:57 • 16.05.19

Ստրասբուրգում Սուրբ Ծննդյան նախորդ տարվա տոնավաճառում տեղի ունեցած հարձակման գործով վեցերորդ կասկածյալն է ձերբակալվել, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Derniers Nouvelles-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ձերբակալվածը 32-ամյա տղամարդ է: Նա և ձերբակալված մյուս անձինք կասկածվում են հարձակման կազմակերպիչներին զենք-զինամթերք մատակարարելու մեջ:

Ավելի վաղ, Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած հարձակման գործով Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել էր հինգ անձի:

Հիշեցնենք, որ 2018 թ. դեկտեմբերի 11-ի երեկոյան 29-ամյա Շերիֆ Շեքաթը կրակ էր բացել Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառի մոտ և դիմել փախուստի: Հրաձգության հետևանքով հինգ մարդ զոհվել էր, ավելի քան տասը վիրավորվել էին: Իրականացված հատուկ գործողությունների արդյունքում Շեքաթը հայտնաբերվել և ձերբակալվել էր: