Պենտագոնը մոտ 650 մլն դոլար է հատկացրել Մեքսիկայի հետ սահմանին պատի արդիականացման նպատակով
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մոտ 650 մլն դոլար է հատկացրել Մեքսիկայի հետ սահմանին պաշտպանական ենթակառուցվածքների արդիականացման նպատակով:
RT-ի հաղորդմամբ՝ «Southwest Valley Constructors» ընկերությունը 646 մլն դոլար պայմանագիր է ստորագրել Թուսոն քաղաքի պատի վերականգնման աշխատանքների իրականացման համար:
Ակնկալվում է, որ շինաշխատանքները կավարտվեն 2020 թ. հունվարի 31-ին:
Պենտագոնը նաև 141 մլն դոլարի պայմանագիր է կնքել BFBC ընկերության հետ՝ Կալիֆոռնիայի և Արիզոնայի սահմանին ավտոմեքենաների և հետիոտների համար նոր պաշտպանական կառույց հիմնելու նպատակով:










