Ողջաբերդի բնակիչների բողոքի ակցիան՝ ուղիղ

14:13 • 16.05.19

Ողջաբերդի բնակիչներն օրեր առաջ փակել էին գյուղի գլխավոր ճանապարհը և պահանջում են, որ լուծվի սողանքային գոտու բնակիչներին փոխհատուցում տալու խնդիրը:

Նրանք հանդիպում էին պահանջում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ:

Վերջինս, Tert.am-ի հետ զրույցում վերահաստատել էր իր հայտարարությունն այն մասին, որ Ողջաբերդում սողանքային գոտում բնակվող բնակիչների բողոքի ակցիան սաբոտաժ է համարում՝ այն կապելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության հետ:

Ողջաբերդի բնակիչները Tert.am-ին հրավիրել են իրենց գյուղ՝ ներկայացնելու իրենց խնդիրը: Գյուղի բնակիչները հերքում են Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությունն ու պնդում՝ իրենք սաբոտաժ չեն անում: