Համացանցում քննադատել են երիտասարդ զույգին՝ իրենց ամուսնությունն ու հորաքրոջ թաղումը համատեղ անցկացնելու մտադրության համար
Համացանցում քննադատել են ամերիկացի երիտասարդ զույգին, որոնք որոշել են միաժամանակ անցկացնել իրենց ամուսնության և հորաքրոջ թաղման արարողությունները: Նրանց գրառումը հրապարակել է The Sun պարբերականը, հաղորդում է РИА Новости-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ զույգն ափսոսանք է հայտնել հարազատի մահվան կապակցությամբ, սակայն չի պատրաստվում փոխել իր ծրագրերը:
«Մենք բոլորս խորապես ցավում ենք նրա կորստի պատճառով, բայց չենք հետաձգի հաջորդ շաբաթ կայանալիք մեր հարսանիքը»,- գրել է տղան:
Ըստ նրա՝ քանի որ հուղարկավորությունը շատ թանկ է, ուստի իրենք որոշել են հարսանիքն ու թաղումը միաժամանակ անցկացնել: Երիտասարդները հյուրերին խնդրել են չամաչել, մոտենալ և և հրաժեշտ տալ իրենց հարազատին, որի մարմինը դրված կլինի մի փոքր հեռու՝ բաց դագաղում:
Գրառումը մեծ արձագանք է ստացել սոցիալական ցանցի օգտատերեր կողմից: Նրանք խոստովանել են, որ չեն հասկանում գաղափարի իմաստը՝ այն անվանելով անտեղի և անընդունելի:










