Ղազախստանից մեկնած ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Շերեմետևոյում
Նոր Սուլթան-Մոսկվա չվերթն իրականացնելիս Air Astana ավիաընկերության Airbus A-320 ինքնաթիռը Ռուսաստանի մայրաքաղաքի Շերեմետևո օդանավակայանում ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ինքնաթիռի անձնակազմը նման որոշում է կայացրել` սենսորային ազդանշան ստանալով շարժիչներից մեկի խնդրի վերաբերյալ: Նշվում է, որ ինքնաթիռում եղել է 139 ուղևոր և անձնակազմի 8 անդամ: Նշվում է, որ վայրէջքի ժամանակ խնդիրներ չեն ծագել: Տուժողներ ևս չկան:










