Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում

05:55 • 17.05.19

Մայիսի 17-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ՀԵՑ ՓԲԸ կողմից հոսանքազրկման պատճառով ս.թ. մայիսի 17-ին, ժամը 10:00-17:00, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի և Նշավան գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: