Կոտ դ’Իվուարում միջհամայնքային բախումների հետևանքով զոհերի թիվը 9-ի է հասել
Կոտ դ'Իվուարում տեղի ունեցած միջհամայնքային բախումների հետևանքով զոհերի թիվը 9-ի է հասել, 84-ը տուժել են, գրում է РИА Новости-ն՝ տեղական լրատվամիջոցներին հղումով: Ավելի վաղ հաղորդվել էր 3 զոհի մասին:
Բախումները տեղի են ունեցել երկրի կենտրոնական մասում գտնվող Բեումի քաղաքի մոտակայքում՝ մալինկե և բաուլե ազգերի միջև: Բախումների ընթացքում վնաս է հասցվել նաև խանութներին, դրանցից մի քանիսը հրդեհվել են:
Դեպքերի առնչությամբ մայիսի 16-ի երեկոյան պարետային ժամ է հայտարարվել, որը փոքր-ինչ նպաստել է իրավիճակի հանդարտեցմանը:










