Կալիֆորնիայում ամերիկյան կործանիչն ընկել է շինության վրա
Ամերիկյան F16 կործանիչը Կալիֆորնիայի Հարավային շրջանում գտնվող March Air Reserve Base տարածաշրջանում ընկել է առևտրային կազմակերպության շինության վրա: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով տեղի լրատվամիջոցներին:
Նշվում է, որ մինչ անկումը օդաչուն հասցրել է դուրս գալ ինքնաթիռից: Տուժողների և միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ 2018 թվականին Hawker Hunter կործանիչն ընկել էր Հավայան կղզիներում: Այդ ժամանակ ևս 47-ամյա օդաչուն հասցրել էր դուրս գալ ինքնաթիռից, սակայն ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:










