Կալիֆոռնիայում F-16 կործանիչը բախվել է ավիաբազայի մոտ գտնվող պահեստին (լուսանկարներ) 

21:00 • 17.05.19

Լոս Անջելեսի մոտակայքում F-16 կործանիչը բախվել է ավիաբազայի մոտակա պահեստներից մեկին, ինչի հետևանքով օդաչուն և պահեստի աշխատակիցներից մի քանիսը թեթև վնասվածքներ են ստացել:

Ինչպես հաղորդում է BBC News-ը, օդաչուն ինքնանետում է կատարել նախքան հարվածը, իսկ բախման հետևանքով բռնկված ոչ մեծ հրդեհ արագ մարվել է պահեստի հակահրդեհային համակարգի շնորհիվ:

ԱՄՆ օդուժից հայտնել են, որ օդաչուից բացի, հինգ մարդ է վնասվածք ստացել: Նրանք չեն նշել, թե արդյոք օդանավում զինամթերք եղել է, թե ոչ: Կատարվածի հետևանքները լուսանկարել և լուսանկարները համացանցում հրապարակել է պահեստի աշխատակիցներից մեկը: