Հրդեհ՝ երևանյան մթերային խանութի տանիքում. դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ

23:07 • 17.05.19

Մայիսի 17-ին՝ ժամը 19:08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բանավան թաղամասի թիվ 6 շենքի մոտակայքում այրվում է խանութի տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մթերային խանութի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:28-ին, մարվել՝ 19:39-ին: Այրվել են խանութի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 3 քմ):