Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են շտապօգնության ավտոմեքենան, BMW X5-ն ու Honda Fit-ը, կա վիրավոր. shamshyan.com

09:57 • 17.05.19

Այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են ՌԴ քաղաքացի՝ 26-ամյա Կարեն Միքայելյանի վարած BMW X5 մակնիշի 55 ՏՏ 500 համարանիշի, Երևանի բնակիչներ՝ 62-ամյա Սամվել Մարտիրոսյանի վարած շտապօգնության 656 AO 61 համարանիշի և 31-ամյա Գոռ Մինասյանի վարած Honda Fit մակնիշի 35 MO 618 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Վիրավորին ու վարորդներին առաջինը օգնության են հասել դեսպանատան անվտանգության աշխատակիցները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։