Ավստրալացի գիտնականներն ահազանգում են կոալաների ոչնչացման վտանգի մասին
Ավստրալացի գիտնականներն ահազանգել են երկրի ամենահայտնի կենդանիներից մեկի՝ կոալայի վերացման վտանգի մասին՝ հայտնելով, որ դրանք արդեն վերացել են երկրի տարածքի մեկ երրորդից և դադարել են էկոլոգիական համակարգի վրա ազդցություն ունենալուց, հաղորդում է news.com-ը:
Կենդանիների լիովին բնաջնջման վտանգը պայմանավորված է կլիմայական փոփոխություններով: Գլոբալ տաքացման պատճառով առաջացած ջրազրկման հետևանքով արդեն հազարավոր կոալաներ են սատկել, իսկ ողջ մնացած մեծահասակ առանձնյակների քանակը բավարար չէ այդ կենդանիների պոպուլյացիան համապատասխան մակարդակի վրա պահելու համար:
Կոալաների պաշտպանության ավստրալական ֆոնդի տվյալներով՝ Ավստրալիայի վայրի բնության մեջ մնացել է ընդամենը 80 000 առանձնյակ:
Ֆոնդի ղեկավար Դեբորա Թաբարթը կոչ է արել Ավստրալիայի վարչապետին ընդունել կոալաների պաշտպանության մասին օրենքը որը 2016-ից դիտարկման փուլում է գտնվում:
Հայտնի է, որ մագլցող պարկավորների ընտանիքի այս կաթնասունները կարևոր դեր են կատարում մայրցամաքի էկոհամակարգերի համար: Սնվելով տերևներով՝ նրանք առողջացնում են անտառները և հողը հարստացնում պարարտանյութերով:











