ԱՄՆ-ում 1,5 տարեկան երեխան 4 օր առանց հացի և ջրի մնացել է անտառում
ԱՄՆ-ի Կենտուկի նահանգի Ֆլոյդ շրջանում 4 օրվա որոնողական աշխատանքներից հետո փրկարարները գտել են 1,5 տարեկան տղա երեխային` Քենեթ Հովարդին: Այս մասին հայտնում է Metro-ն:
Փոքրիկի հայրը` Էլդեն Հովարդը, կարծել է, թե երախային առևանգել են: Փրկարարները 4 օր շարունակ որոնողական աշխատանքներ են կատարել տեղի անտառներում, որոնց մասնակցել են ուղղաթիռներ, հատուկ պատրաստված շներ և անօդաչու թռչող սարքավորումներ:
Քենեթին գտել են մի քանի կիլոմետր տանից հեռու: Նա չորս օր անցկացրել է անտառում` առանց հացի և ջրի: Փրկարարները լսել են երեխայի լացի ձայնը: Նա ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց: Չնայած լացին, կառավարությունը նշել է, որ երեխան առողջ տեսք ուներ:










