Սիսիանում մայիսի 22-ին 12 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

18:59 • 17.05.19

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 22-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Սիսիան քաղաքի ջրամատակարարումը:                                                                           

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: