Հարբած թոշակառու կինը վիճաբանություն է հրահրել Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթի ժամանակ

06:07 • 17.05.19

Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթի ժամանակ հարբած թոշակառու կինն ինքնաթիռում վիճել է բորտուղեկցորդուհու հետ, երբ վերջինս խնդրել է նրան կապել անվտանգության գոտիները: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Ոստիկանության աշխատակիցները կնոջը տարել են բաժանմունք: Կինը 75 տարեկան է, նա ինքնաթիռում խախտել է հասարակական կաննոները և եղել է ոչ սթափ վիճակում»,- ասել է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:

Նա պատմել է, որ Սիմֆերոպոլի օդանավակայանը հաղորդագրություն է ստացել ինքնաթիռից, որում նշվել է թոշակառու կնոջ անվայել պահվածքի մասին: Անձնակազմը պահանջել է ոստիկանություն կանչել:

Պարզվել է, որ 75-ամյա կինը հրաժարվել է կապել անվտանգության գոտիները և վայրէջքի ժամանակ մոտեցել է ինքնաթիռի դռանը, սակայն ավիաընկերության աշխատակիցները նրան խնդրել են վերադառնալ իր տեղն ու սպասել հրահանգի: Ի պատասխան` կինը սկանդալ է սարքել: