Եմենում օդային հարվածի հետևանքով 5 երեխա է զոհվել
Եմենի մայրաքաղաք Սանաայում օդային հարվածի հետևանքով 5 երեխա է զոհվել, ևս 16-ը տուժել են, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով համակարգման վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յենս Լարկին:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Անդրեյ Մախեչիչն իր հերթին հայտնել է, որ խորապես վշտացած է Սանաայում քաղաքացիական անձանց մահով:
Հիշեցնենք, որ Եմենում 2014 թվականի օգոստոսից շարունակվում է կառավարական ուժերի և «Անսար Ալլահ» շիական շարժման ապստամբ հուսիթների միջև դիմակայությունը։ Դրա ակտիվ փուլը սկսվել է 2015 թվականի մարտին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ներխուժումից հետո։










