Նուբարաշենում բախվել են Mercedes և «Երազ» մակնիշի ավտոմեքենաներ. «Երազը» կողաշրջվել է. Shamshyan.com

11:05 • 18.05.19

Այսօր՝ մայիսի 18-ին, ժամը 08։20-ի սահմաններում Նուբարաշեն 6-րդ փողոցում ավտովթար է տեղի ունեցել: Բախվել են Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներ՝ 26-ամյա Էդգար Բաղդասարյանի վարած Mercedes մակնիշի և 58-ամյա Ասատուր Առաքելյանի վարած «Երազ» 762 B մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Բախման հետևանքով «Երազ»-ը կողաշրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակում նյութեր են նախապատրաստվում։