Մեքսիկայում հայտնաբերել են 18 պոլիէթիլենային տոպրակ՝ լի մարդկային մնացորդներով
Մեքսիկայի Հալիսկո նահանգում հայտնաբերվել է 18 պոլիէթիլենային տոպրակ, որում մարդկային մնացորդներ են եղել: Այդ մասին հայտարարել է նահանգիդատախազ Հերարդո Սոլիսը, հաղորդում է РИА Новости-ն:
Նրա խոսքով՝ մարդկային մնացորդները հայտնաբերել են զինվորականները՝ Տլահոմուլկո քաղաքի արվարձաններից մեկում գտնվող տանը՝ առևանգված մարդկանց ազատելու գործողության ժամանակ:
Նշվում է, որ առևանգվածներից մեկին հաջողվել էր փախչել և օգնություն խնդրել իշխանությունից: Արդյունքում մոտ 50 հատուկ ջոկատային ներխուժել էր այդ տուն և ազատել երեք առևանգվածի, իսկ հրաձգությունից առևանգողներից երեքը ձերբակալվել էին:
Դատախազի խոսքով՝ օպերացիայի ընթացքում զինվորականները նկատել էին մարդու մարմիններով լցված պոլիէթիլենային տոպրակները: Նա նշել է, որ ձերբակալվածներին տեղափոխել են դատախազություն՝ հարցաքննության:










