Կինը եղել է ալկոհոլի ազդեցության տակ, նստել է ճանապարհի երթևեկելի մասում, երբ մոտեցել են ոստիկանները, սկսել է հայհոյել. ոստիկանությունը՝ ինքնավնասման դեպքի մասին

13:57 • 18.05.19

Մայիսի 17-ի կեսգիշերին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Երվանդ Քոչարի փողոցի խաչմերուկում միջադեպ էր եղել, որի տեսագրությունը հայտնվել էր համացանցում: 

Տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար ոստիկանությունն անհրաժեշտ է համարում պարզաբանել կատարվածը:

Մայիսի 18-ին, ժամը 01։00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկանը զեկուցագիր է ներկայացրել, որ ծառայության ընթացքում, հիշյալ խաչմերուկի մոտ նկատել են ճանապարհի երթևեկելի հատվածում նստած մի կնոջ։ Մոտեցել և փորձել են նրան երթևեկելի հատվածից դուրս հրավիրել։ Կինն ակնհայտ լինելով ալկոհոլի ազդեցության տակ, չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հայհոյանքներ է հնչեցրել, իսկ ձեռքում պահած կոտրած ապակու բեկորով վնասել է մարմնի տարբեր հատվածները։ 
Կինը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ խուլիգանության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվել:
Հանգամանքները պարզվում են:

Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում 45-ամյա կինն ինքնավնասում է կատարել՝ կտրելով իր պարանոցը: