Պրահայի օդանավակայանում երկու ինքնաթիռ է բախվել
Պրահայի օդանավակայանի թռիչքուղում երկու ինքնաթիռ է բախվել: Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել, հաղորդում է Корреспондент-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնաթիռներն իրար են հարվածել թևերով: Երկու օդանավում էլ ուղևորներ են եղել, նրանց տարհանել են:
Նշվում է, որ ինքնաթիռները լուրջ վնաս չեն կրել: Դրանցից մեկը տեխզնություն կանցնի այս գիշեր, մյուսը՝ հանգստյան օրերին:
Ըստ աղբյուրի՝ միջադեպի հետևանքով օդանավակայանի բնականոն աշխատանքը չի խոչընդոտվել:










