Թրամփն անհեթեթ է անվանել ամերիկյան ԶԼՄ-ների այն հոդվածները, որոնցում տեղեկության աղբյուրը նշված չէ

06:04 • 18.05.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհեթեթ է անվանել ամերիկյան լրատվամիջոցների այն հոդվածները, որոնց հեղինակները հղում են կատարում անանուն աղբյուրների:

«Դուք նկատե՞լ եք, որ որոշ լրատվամիջոցներ երբեք մարդկանց անուններ չեն նշում, հոդվածներում չկան աղբյուրներ: Գիտեք ինչո՞ւ, որովհետև նման մարդիկ գոյություն չունեն: Դա անհեթեթ է: Ահա թե ինչու ես «կեղծ լուրեր» տերմինն օգտագործում, իսկ այդ լրագրողներին անվանում եմ «վատ մարդիկ»- ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թրամփը:

Նշենք, որ նախկինում Միացյալ Նահանգների նախագահը բազմիցս մեղադրել է ազատական լրատվամիջոցներին՝ իր և իր վարչակազմի նկատմամբ կողմնակալ վերաբերմունք դրսևորելու համար: Թրամփը նշել է, որ CNN, NBC, ABC հեռուստաալիքները, ինչպես նաև մի շարք պարբերականներ, այդ թվում՝ The New York Times-ը, կեղծ տեղեկություններ են հրապարակում: ԱՄՆ առաջնորդն այնտեղ աշխատող լրագրողներին անվանել է «ժողովրդի թշնամի»: