Նեպալցին համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 24 անգամ նվաճելով Էվերեստի գագաթը

15:27 • 21.05.19

Նեպալի բնակիչ Կամի Ռիտան համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 24-րդ անգամ մագլցելով աշխարհի ամենաբարձր՝ Էվերեստ լեռան (8848 մետր) գագաթը: 

Ինչպես հաղորդում է NDTV հեռուստաալիքը, 49-ամյա լեռնագնացը գերազանցել է մայիսի 15-ին իր իսկ սահմանած ռեկորդը: Նա Էվերեստն առաջին անգամ մագլցել է 1994թ.-ին և վերջին 25 տարում 24 անգամ նվաճել է լեռան գագաթը:

Ինքը՝ Կամին, պատմել է, որ կյանքի ընթացքում նվաճել է մոլորակի ամենավտանգավոր և ամենաբարդ մագլցելի լեռների մեծ մասը:

Հայտնի է, որ Նեպալի և Տիբեթի (ՉԺՀ) միջև գտնվող աշխարհի ամենաբարձր լեռան գագաթն առաջին անգամ նվաճել են շերպա Տենցինգ Նորգեհեմը և նորզելանդացի Էդմունդ Հիլարին՝ 1953թ.-ի մայիսի 29-ին: