Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը հրադադարի 6-ամսյա համաձայնություն են կնքել

12:14 • 21.05.19

Իսրայելի իշխանությունները և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը 6 ամիս ժամկետով հաշտության վերաբերյալ համաձայնագիր են կնքել, գրում է Times of Israel պարբերականը: Համաձայնությունը Գազայի հատվածի և հրեական պետության սահմանին երկկողմ հրադադար է ենթադրում:

ՀԱՄԱՍ շարժումը Գազայի հատվածն Իսրայելից բաժանող ցանկապատի երկայնքով բռնության գործողությունները դադարեցնելու պարտավորություն է ստանձնել, ինչպես նաև պարտավորվել է հեռու մնալ սահմանի երկայնքով տարածվող 300 մետր երկարությամբ բուֆերային գոտուց:

Իսրայելն իր հերթին 15 ծովային մղոնով ավելացրել է Գազայի ափի մոտ ձկնորսության տարածքը, թույլատրել է ՄԱԿ-ի՝ պաղեստինցիներին աշխատանքով ապահովելու ծրագրերի իրագործումը, ինչպես նաև մարդասիրական բեռների մուտքը Գազայի հատված:

Իսրայելական կողմը Գազայի հատվածն էլեկտրաէներգիայով ապահովելու, առողջապահական համակարգը վերականգնելու և այլ մարդասիրական հարցերի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամություն է հայտնել:

Հայտնի է, որ հրադադարի համաձայնությունը ձեռք է բերվել ՄԱԿ-ի և Եգիպտոսի ներկայացուցիչների միջնոդրությամբ: