Անահիտ Հախումյանն ազատվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից

14:59 • 21.05.19

Վարչապետի որոշմամբ Անահիտ Հախումյանն ազատվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Անահիտ Հախումյանին ազատել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում: