Մեծ Բրիտանիայի պաշտպանական հետազոտությունների թագավորական քոլեջի ունկնդիրները հյուրընկալվել են ՊՆ–ում

17:36 • 21.05.19

Մայիսի 21-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչությունում հյուրընկալվել են արտագնա ուսումնական գործընթացի շրջանակում տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Մեծ Բրիտանիայի պաշտպանական հետազոտությունների թագավորական  քոլեջի ունկնդիրները, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը ներկայացված «ՀՀ պաշտպանական քաղաքականությունը» բանախոսության և ծավալված քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում ձևավորված անվտանգային միջավայրին, Հայաստանի դիտանկյունից առկա սպառնալիքներին ու մարտահրավերներին:

Ներկայացվել են նաև ՀՀ կառավարության ծրագրում և ՀՀ պաշտպանության նախարարի տեսլականում ամփոփված պաշտպանական քաղաքականության հիմնական հայեցակետերը, իրականացվող ռազմական բարեփոխումները և միջազգային համագործակցության շրջանակները: