ՌԴ դպրոցներից մեկում աշակերտը առնետի թույն է տվել երեխաներին. հոսպիտալացվել է 13 աշակերտ

13:43 • 21.05.19

ՌԴ Նովոսիբիրսկի մարզի դատախազությունը ստուգում է անցկացնում տարրական դասարանների 13 աշակերտի՝ առնետի թույնով թունավորման դեպքի առնչությամբ:

Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, տուժած երեխաները հոսպիտալացվել են:

Աղբյուրը մանրամասնում է, որ աշակերտներից մեկը կրծողների վերացման համար նախատեսված նյութը տնից էր բերել, ու այն հյուրասիրել դպրոցի մյուս երեխաներին: