Իտալիայում վթարի ենթարկված տուրիստական ավտոբուսում ՀՀ երկու քաղաքացի է եղել. դեսպանատունը նրանց առողջական վիճակի մասին մանրամասներ է հաղորդել
17:20
Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում եղել է ՀՀ երկու քաղաքացի՝ Մարգարիտա Գյուլումլան՝ ծնված 10․06.1982թ. և Նինա Մեհրաբյան՝ ծնված 24.04.1987թ.։
Նինա Մեհրաբյանը ստացել է թեթև վնասվածքներ և համապատասխան բուժօգնությունից հետո դուրս գրվել։
Մարգարիտա Գյուլումյանը գտնվում է բժշկական զննման փուլում։
16:16
Այսօր առավոտյան Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում կան նաև Հայաստանի քաղաքացիներ։
Այս մասին հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանատնից:
Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Սիենայի պրեֆեկտուրայի և պատկան այլ մարմինների հետ՝ ՀՀ քաղաքացիների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իտալիայի Մոնտերիջոնի համայնքի մոտակայքում՝ Սիենա և Ֆլորենցիա քաղաքներն իրար միացնող ավտոճանապարհին, զբոսաշրջային ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս 25-ը վնասվածքներ է ստացել, հաղորդում է La Repubblica պարբերականը:
Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 9:30-ի սահմաններում: Ավտոբուսում ընդհանուր առմամբ 60 զբոսաշրջիկ է եղել Արևելյան Եվրոպայի երկրներից:










