Նյու Յորքում ականատեսները տեսագրել են ուղղաթիռի՝ մինչ երկնաքերին բախվելու պահը (տեսանյութ)

11:50 • 11.06.19

Նյու Յորքում ականատեսները տեսագրել են ուղղաթիռի՝ մինչ քաղաքի կենտրոնում գտնվող երկնաքերին բախվելու պահը: Տեսագրությունը հրապարակվել է Breaking News թվիթերյան օգտահաշվում: 

Կադրերում երևում է՝ ինչպես է օդաչուն փորձում չկորցնել կառավարումը: Եղանակային բարդ պայմանները խանգարում են նրան անվտանգ վայրէջք կատարել: 

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր tert.am-ը, ուղղաթիռը բախվել է Մանհեթենում 54-հարկանի շենքի, ինչից հետո հրդեհ է բռնկվել: Միջադեպի հետևանքով օդաչուն զոհվել է, իսկ շենքում գտնվող մարդիկ տարհանվել են: