«Երդվում եմ հավատարմորեն ծառայել Ղազախստանի ժողովրդին». ընտրություններում հաղթած Քասիմ Ժոմարտ Տոկաևը պաշտոնապես ստանձնել է նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

10:09 • 12.06.19

Այսօր Նուր-Սուլթանի Անկախության պալատում տեղի է ունեցել կիրակի անցկացված արտահերթ նախագահական ընտրություններում հաղթած Քասիմ Ժոմարտ Տոկաևի երդմնակալության հանդիսավոր արարողությունը, հայտնում է nur.kz գործակալությունը:

«Հանդիսավորությամբ երդվում եմ հավատարմորեն ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստորեն հետևել Ղազախստանի սահմանադրությանն ու օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բարեխղճորեն կատարել Ղազախստանի Հանրապետության նախագահի բարձր պարտականությունները»,- ասել է նա երդմնակալության արարողության ժամանակ:

Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի էին ունեցել հունիսի 9-ին: Ըստ երկրի ԿԸՀ-ի՝ 70,96% ձայնով հաղթել է երկիրը մոտ 30 տարի ղեկավարած Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Տոկաևը:

Ընտրություններից հետո՝ հունիսի 9-ին և 10-ին երկրում ցույցեր են անցկացվել, որոնց ժամանակ Ղազախստանի իրավապահ մարմինները շուրջ 700 մարդու են բերման ենթարկել:  

«Առաջին օրը 500 մարդ է բերման ենթարկվել, երկրորդ օրը՝ շուրջ 200»,- ասել է ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Նուրդիլդա Օրազը: Նրա խոսքով՝ 2 օրվա մեջ շուրջ 550 քաղաքացի վարչական պատասխանատվության է ենթարկվել:

 

 

Токаев официально стал президентом Казахстана Ð¢Ð¾ÐºÐ°ÐµÐ² официально стал президентом Казахстана

Токаев официально стал президентом Казахстана

Токаев официально стал президентом Казахстана (фото)