Օմանի ծոցում նավթային լցանավերի հրդեհը՝ ֆոտոշարքով

17:32 • 13.06.19

Բրիտանական Daily Mail պարբերականը լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում են այսօր Օմանի ծոցում երկու նավթային լցանավերի վրա իրականացված ենթադրյալ հարձակման հետևանքները:

Հրդեհված նավերից մեկը Նորվեգիայի դրոշի ներքո նավարկող Front Altair-ն է, մյուսը՝ Պանամայի դրոշի ներքո նավարկող Kokuka Courageous-ը:

Թայվանի պետական էներգետիկ ընկերությունը հայտարարել է, որ Front Altair նավի վրա, որը վառելիք էր տեղափոխում Մերձավոր Արևելքից, հավանաբար, տորպեդ է ընկել:

Օմանի իշխանությունները հաստատել են միայն նորվեգական նավի վրա հարձակման փաստը՝ նշելով, որ նավի վրա պայթյուն է տեղի ունեցել, երբ այն գտնվել է Իրանի տարածքային ջրերում:

Նավի անձնակազմի 44 անդամները փրկվել են Իրանի փրկարարական ծառայությունների կողմից և անվտանգության մեջ են:

Ինչ վերաբերում է երկրորդ նավին, որը մեթանոլ էր տեղափոխում, դրա կմախքն այրվել է, անձնակազմի 23 անդամները լքել են նավը: