«Ժողովուրդ». Մենք ԲԴԽ անդամի թեկնածուին մեր հոր տնից չէինք բերել, նա ո'չ մեր կուսակիցն է, ո'չ նրա հետ ճանապարհ ունենք անցած, ո´չ մեր «հորքուրի գանձն» է. «Իմ քայլի» պատգամավոր

06:53 • 03.07.19

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Աժ «Իմ քայլը» խմբակցությունում շարունակվում է թեժ քննարկվել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Աննա Մարգարյանի ընտրու­թյան տապալումը:

Խմբակցության գերակշիռ մեծամասնությունը չի պատկերացրել, թե ինչպես հաջողվեց ձախողել գործընթացը, քանի որ ի սկզբանե բոլորին հրահանգված էր մասնակցել քվեարկությանը: Պատգա­մավոր էդգար Առաքելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ ձախողման մեջ դերակատա­րում ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը. «Կարծես թե հայտարարվեց, որ մենք իրենց թեկնա­ծուին մերժել ենք, ու իրենք էլ նման կերպ են վարվում: Գիտեք չէ՞, 90-ականներին մի խոսք կար՝ «աբառոտկա ֆռալ», սա դրան է նմանվում ու շատ անլուրջ է»:

Ապա հավելեց. «Մենք Աննա Մարգարյանին մեր հոր տնից չէինք բերել, նա ո'չ մեր կուսակիցն է, ո'չ նրա հետ ճանապարհ ունենք անցած, ոչ մեր «հորքուրի գանձն» է...»: Ահա այսպիսի «հորքուրի գանձի» մակարդակով էլ իշխող 88 հոգանող խմբակցությունը 66 կողմ ձայն կարո­ղացավ ապահովել իրենց իսկ առաջադրած թեկնածուի համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ». Մենք ԲԴԽ անդամի թեկնածուին մեր հոր տնից չէինք բերել, նա ո'չ մեր կուսակիցն է, ո'չ նրա հետ ճանապարհ ունենք անցած, ո´չ մեր «հորքուրի գանձն» է. «Իմ քայլի» պատգամավոր