«Փաստ».Պարազյանը միտումնավոր սկանդալ է հրահրել Սամվել Կարապետյանից աջակցություն կորզելու համար

10:09 • 17.07.19

«Երեկ հայտնի դարձավ, որ ոմն գործարար Վահե Պարազյանի հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել «Տաշիր» ընկերության սեփականա­տեր Սամվել Կարապետյանի եղբորորդուն՝ Նարեկ Կարապետյանին և նրա ընկերոջը: «Փաստ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ տուժող ներկայացող Վահե Պարազյանը 1,5 տարվա ազատազրկման է դա­տապարտված եդել ՌԴ-ում' մարդ առևանգե­լու և խոշտանգելու համար:

Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ գրավի դիմաց ազատության մեջ հայտնված Պարազյանը իր վճռի վերաբերյալ ՌԴ դա­տարանի որոշումից առաջ միտումնավոր սկանդալ է հրահրել Սամվել Կարապետյանի եղբորորդու անվան շուրջ, որպեսզի Նարեկ Կարապետյանի դեմ իր բողոքը իրավապահներից վերցնելու դիմաց Սամվել Կարապե­տյանը աջակցի իրեն ՌԴ-ում քրեական պա­տասխանատվությունից խուսափելու հա­մար:

Սակայն, ըստ մեր աղբյուրների, Կարապե­տյանները մերժել են Պարազյանի առաջար­կած «բարտերը», որից հետո վերջինս սկսել է հարցազրույցներ տալ' ներկայանալով զոհի կարգավիճակում:

Հավելենք, որ Վահե Պարազյանի ընտանի­քի այլ անդամներ ևս տարբեր մութ պատմությունների ու քրեական գործերի մեջ են ներգրավված»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

«Փաստ».Պարազյանը միտումնավոր սկանդալ է հրահրել Սամվել Կարապետյանից աջակցություն կորզելու համար