Ղրիմի նախկին նախագահը կաթվածից հետո գիտակցության է եկել

05:00 • 03.09.19

Ղրիմի առաջին նախագահ Յուրի Մեշկովը գլխուղեղի կաթվածից հետո գիտակցության է եկել: Այդ մասին հայտնում է Газета-ն՝ հղում անելով երկրորդ գումարման Ղրիմի Ռադայի պատգամավոր Վադիմ Մորդաշովին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ բժիշկները Մեշկովին դուրս են բերել արհեստական կոմայից, սակայն նա դեռևս ի վիճակի չէ խոսել:

Նշվում է, որ Մեշկովը հարցերին արձագանքում է միայն աչքի շարժումով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղրիմի նախկին նախագահ Յուրի Մեշկովը Թուրքիայում գլխուղեղի կաթված էր ստացել: Բժիշկները նրան արհեստական կոմայի մեջ էին գցել: