Ո՞ւր են վարչապետի խոստացված ներդրումները, եթե դրանք լինեին, Ջերմուկը կդառնա՞ր հանք. Ջերմուկի բնակիչ (տեսանյութ)

22:21 • 10.09.19

Վարչապետն անհավասարակշռված հայտարարություններ է անում: Ես, 25 տարի է, Ջերմուկում եմ, և ցավալի կլինի, որ այս առողջարանային քաղաքը կորցնենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի բնակիչներից մեկը` անդրադառնալով Ամուլսարի շահագործման մասին վարչապետի հայտարարությանը:

Ըստ նրա՝ կարևորը ոչ թե տնտեսական շահն է, այլ առողջությունը, այսինքն՝ ժողովրդի շահը: «Ո՞ւր են այն միլիոնավոր ներդրումները, որ պիտի լինեին առաջին ամիսներին: Եթե դրանք լինեին, Ջերմուկը կմնա՞ր Ջերմուկ, թե՞ կդառնար հանք: Ժողովրդի ճակատագրի հետ խաղալուց պետք է շատ զգույշ լինել»:

Մանրամասները՝ տեսանյութում: