Թաիլանդում սեզոնային ջրհեղեղները 28 մարդու կյանք են խլել (լուսանկար)

11:03 • 10.09.19

Թաիլանդի 77 նահանգներից 32-ում շարունակվում են մուսոնային անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղները, գրում է Bangkok Post-ը` հղում կատարելով Թաիլանդի օդերևութաբանական վարչությանը:

«Օգոստոսի 29-ից ի վեր երկրի հյուսիս-արևելյան շրջաններում չդադարող անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղները 28 մարդու կյանք են խլել, իսկ նոր ջրհեղեղների հավանականությունը դեռևս շարունակում է բարձր մնալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ վարչության կողմից երեքշաբթի հրապարակված հայտարարության` շարունակական անձրևների պատճառով երկրի հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջաններում սպասվում են նոր ջրհեղեղներ:

Վերջին 10 օրերի ընթացում հեղեղների հետևանքով զոհվել է 28 անձ, տուժել է 370 749 տնային տնտեսություն և ջրի տակ է անցել նահանգային նշանակության 5 ավտոճանապարհ:

Թաիլանդում և հարևան երկրներում ջրհեղեղները սեզոնային անձրևների շրջանում ամենամյա բնույթ են կրում. դրանք սկսվում են ապրիլի վերջից և շարունակվում են մինչև հոկտեմբերի վերջ: Տեղումների ամենամեծ քանակությունը և համապատասխանաբար` ամենամեծ մասշտաբի ջրհեղեղները նկատվում են օգոստոսի վերջից մինչև հոկտեմբերի վերջ ընկած ժամանակահատվածում:

 

 

A woman uses a small boat to get around her flooded village in Chum Saeng district of Nakhon Sawan province on Monday. (Photo by Chalit Phumpuang)