Շուշիում կկայանա Ապրիլյան պատերազմում անմահացած հերոսների ազգականների ու հերոսների անունները կրող հարազատների մկրտության արարողությունը. Ռ. Մխիթարյան (տեսանյութ)
Շուշիում կկայանա Ապրիլյան պատերազմում անմահացած հերոսների ազգականների ու հերոսների անունները կրող հարազատների մկրտության արարողությունը: Այս մասին հայտնել է «Արմենիա» հեռուստաընկերության նախկին գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում:
«Ապրիլը մեզ ծանոթացրեց ու ընկերացրեց, սեպտեմբերն էլ հարազատ է դարձնելու:
Հանձն եմ առել զբաղվելու Սուրբ Մկրտության այս կարևոր արարողության կազմակերպման հարցերով:
Սեպտեմբերի 15-ին, Խաչվերաց տոնի օրը, Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցիում, ժ.13:00-ին, ապրիլյան քառօրյայի մասնակիցների քավորությամբ տեղի կունենա մկրտության արարողություն, որի ընթացքում մկրտվելու են ապրիլում անմահացած հերոսների երեխաները, քույրերը, եղբայրներն ու հերոսների անունները կրող հարազատները:
Թող Աստծո ձեռքը անպակաս լինի հայ զինվորների, սպաների և իրենց հարազատների գլխից: Առաջ Աստված: Ամեն ինչ լավ է լինելու, ձեր ցավը տանեմ:
Շնորհակալ եմ ընկերներիս, դարձյալ կողքիս լինելու համար»,-գրել է նա:
Կից նա ներկայացրել է այս տեսանյութը:










