Պուտինն Արթուր Չիլինգարովին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով է պարգևատրել

15:55 • 10.09.19

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայն` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան է շնորհվել հայազգի բևեռախույզ, գիտնական, ՌԴ պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Պարգևատրել Արթուր Նիկոլայի Չիլինգարովին ռուսական պետականության ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի, պառլամենտարիզմի զարգացման և երկար տարիների բարեխիղճ աշխատանքի համար»,- ասվում է նախագահի հրամանագրում։

Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում։