Ականջի ցավով բժշկի դիմած կնոջ մոտ տասնյակ «սնկեր» են հայտնաբերվել (տեսանյութ)
Վիետնամի Դիեն Բիեն շրջանի բնակչուհիներից մեկը, որի անունը չի նշվում, բժշկի է դիմել՝ գանգատվելով ականջների քորից և ցավից:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, բժիշկը, որի անունը ևս չի նշվում, հատուկ սարքի միջոցով ուսումնասիրել է կնոջ ականջանցքը, ինչի արդյունքում տասնյակ սև սպորներ (բուսական օրգանիզմների սաղմ) է հայտնաբերել: Հաղորդվում է, որ սնկի սպորներն անմիջապես հեռացվել են, սակայն հիվանդի վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում:
Բժշկի կարծիքով՝ կնոջ մոտ սնկային բորբոքումը հարուցվել է «վատ» բակտերիաների վարակի պատճառով: Վատ բակտերիաները նվազեցնում են լավ բակտերիաների քանակը, որոնք օգնում են օրգանիզմին պայքարել սնկի դեմ, որոնց հետ մարդն ամեն օր շփվում է:










