Իրաքյան Քերբելայում ուխտագնացության ժամանակ հրմշտոց է սկսվել. 31 մարդ մահացել է

20:06 • 10.09.19

Իրաքյան Քերբելա քաղաքում ուխտագնացության ժամանակ տեղի ունեցող հրմշտոցի հետևանքով 31 մարդ է մահացել, 100 մարդ վիրավորվել է: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իրաքի առողջապահության նախարարությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր 16 զոհի և 75 վիրավորի մասին: Ուխտավորների շրջանում հրմշտոցներ են տեղի ունենում կրոնական ծիսակարգերի կատարման ժամանակ:

Հաղորդվում է, որ ավելի քան վիրավորներից 10-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Գերատեսչությունից նշում են, որ սրանք դեռ վերջնական տվյալները չեն:

Իրաքյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ հրմշտոցը սկսվել է շիա ուխտավորների կողմից իմամ Հուսեյնի հիշատակին նվիրված ծիսակարգերի կատարման պահին: Ամեն տարի ծիսակարգերին մասնակցելու համար մի քանի մլն ուխտավոր է ժամանում Քերբելա: