ԱՄՆ-ից հրամանատարական կազմ է այցելելու Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետից արևելք ընկած տարածքում, անվտանգության գոտի ստեղծելու ուղղությամբ կատարվող աշխատանքները շարունակելու վերաբերյալ:
Հաղորդագրության մեջ նաև նշված է, որ ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Սթիվեն Թվիթին և ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հրամանատարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Թոմաս Բերգեսոնն այցելելու են Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբ՝ շփումներ ունենալու:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին ԱՄՆ-ի և Թուրքիայի ԶՈւ անձնակազմը Սիրիայի սահմանում համատեղ պարեկային գործողություն էր իրականացրել:










