Մասիսում բախվել են Opel մակնիշի ավտոմեքենաները. կան վիրավորներ. Shamshyan.com
Սեպտեմբերի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 22։10-ի սահմաններում Մասիս քաղաքի Երևանյան փողոցի սկզբնամասում բախվել են Երևանի բնակիչ՝ 40-ամյա Արկադի Ս-ի վարած Opel Astra մակնիշի 18 TQ 888 համարանիշի և Մեծամոր քաղաքի բնակիչ՝ 45-ամյա Գևորգ Ա-ի վարած Opel Vctra մակնիշի 34 MP 292 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով վարորդներից Գևորգ Ա-ն, նրա ուղևոր՝ համաքաղաքացի, 43-ամյա Լևոն Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն, իսկ Արկադի Ս-ն՝ Էրեբունի բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:










