Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների նախկինում չհրապարակված լուսանկարները՝ ֆոտոշարքով

17:28 • 11.09.19

2001 թվականի սեպտեմբերի 11-ը Ամերիկայի պատմության մեջ ամենածանր օրերից մեկն էր. «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամների կողմից պետությունը ենթարկվեց մի շարք հարձակումների, գրում է metro.co-ն:

2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները բաժանվել էին չորս խմբերի և առևանգել էին չորս մարդատար ինքնաթիռներ։

Ահաբեկիչները երկու ինքնաթիռ ոչնչացրել էին Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակում: Երրորդ ինքնաթիռը ոչնչացրել էր Պենտագոնի շենքը, որը տեղակայված է մայրաքաղաք Վաշինգտոնում: Չորրորդ օդանավի ուղևորները և անձնակազմի անդամները փորձել էին կանխել ահաբեկիչներին, ինչի հետևանքով ինքնաթիռն ընկել էր Փենսիլվանիայում:

19 ահաբեկիչների հարձակումների հետևանքով մահացել էր ավելի քան 2977 մարդ, ևս 24 մարդ անհայտ կորել էր:

Բժիշկ Էմիլ Չինը, որի պնդմամբ՝ Համաշխարհային առևտրի կենտրոնի հարձակման առաջին ականատեսներից մեկն էր, այդ օրվանից նախկինում չհրապարակված լուսանկարներ է հրապարակել:

Լուսանկարները 50-ամյա բժիշկը արել է այդ շաբաթվա ընթացքում կամավոր աշխատելու ժամանակ:

Dr Emil Chynn / Caters News Agency

(Picture: Dr Emil Chynn / Caters News Agency)

(Picture: Dr Emil Chynn / Caters News Agency)

(Picture: Dr Emil Chynn / Caters News Agency)

(Picture: Dr Emil Chynn / Caters News Agency)

(Picture: Dr Emil Chynn / Caters News Agency)