Կիմ Չեն Ընը հետևել է առավել մեծ չափերով հրթիռային համակարգերի փորձարկմանը

11:55 • 11.09.19

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը երեքշաբթի օրը ներկա է գտնվել առավել մեծ չափերի հրթիռային համակարգերի փորձարկմանը, գրում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը:

Ավելի վաղ հայտարարվել է, որ երեքշաբթի օրվա առավոտյան ժամերին Հյուսիսային Կորեան Նամդո-Փհենյան նահանգից փորձնական երկու հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ:

Երկրի ղեկավարը հայտարարել է, որ առավել մեծ չափերով հրթիռային համակարգը լիարժեքորեն փորձարկված է մարտական գործողությունների, հետագծային բնութագրիչների և հետադարձի գործառույթների տեսանկյունից, ասվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ:

Սա արդեն 8-րդ նմանատիպ փորձարկումն է վերջին մեկուկես ամսվա ընթացքում և 10-րդը` մայիս ամսվանից ի վեր: Ճապոնացի զինվորականների վերլուծությունների համաձայն` մայիսի 4-ին և 9-ն, ինչպես նաև հուլիսի 25-ին և օգոստոսի 6-ին փորձարկված զինատեսակները փոքր հեռավորությունների համար նախատեսված, նոր մոդիֆիկացիայի ենթարկված հրթիռներ են, որոնք նման են «Իսկանդեր» տեսակի հրթիռներին: