«Հիմա մտնենք տափակ քննարկման մե՞ջ». Արարատ Միրզոյանի պատասխանը՝ Ամուլսարի վերաբերյալ բնապահպանների դիտարկումներին (տեսանյութ)
«Մենք, ուրեմն տարբեր ձև ենք ընկալել հեղափոխության գաղափարները»,– ասաց Արարատ Միրզոյանը։
Ազգային ժողովի դիմաց այսօր հանուն Ամուլսարի պաշտպանության բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարներին մոտեցավ Արարատ Միրզոյանը: Ցուցարարներն ԱԺ նախագահին բողոքեցին, որ ոստիկանները փակել են Ազգային ժողովի մուտքը, ինչին Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ Ազգային ժողովը համարվում է հատուկ պահպանվող տարածք, և ոստիկաններն իրենց գործառույթն են իրագործում։
Բնապահպան Անի Խաչատրյանը նշեց, որ Ամուլսարի վերաբերյալ կառավարության որոշումները ոտնահարվում են հեղափոխության գաղափարները, ինչի ի պատասխան Արարատ Միրզոյանն ասաց, որ համաձայն չէ։
«Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հեղափոխությունից հետո լինելու է ուղիղ ժողովրդավարություն և ժողովուրդն է որոշելու, եթե ժողովրդի մեծամասնությունը որոշում է, որ էդպես, ուրեմն էդպես է լինելու, իսկ Ջերմուկ համայնքը արդեն վաղուց որոշել է, որ ինքը չի ուզում, որ հանքը շահագործվի»,– ասաց Անի Խաչատրյանը, որին ընդհատեց Արարատ Միրզոյանի պահատասխանը։
«Հիմա մտնենք տափակ քննարկման մե՞ջ»,– ասաց Արարատ Միրզոյանը, ինչը զայրացրեց բնապահպաններին։
«Ի վիճակի չեք ոչ մի բան որոշել, հրաժարական տվեք, սարը հանք չի դառնալու»,– ակտիվիստները պատասխանեցին Արարատ Միրզոյանին։
Մանրամասները՝ տեսանյութում։










