Թրամփը խոստովանել է, որ կարոտում է նախկին խորհրդական Մաքմաստերին

10:41 • 11.09.19

ԱՄՆ-ի նախագահ Դոլանդ Թրամփը խոստովանել է, որ կարոտում է ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական գեներալ լեյտենանտ Ռոբերտ Մաքմաստերին, ով 2018 թվականին ԱՄՆ ղեկավարի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով լքել է պաշտոնը, գրում է NBC News-ը:

Ինչպես հայտնի է դարձել, Մաքմաստերի` պաշտոնից հեռանալուց հետո Թրամփը ժամանակ առ ժամանակ զանգահարում է նախկին խորհրդականին:

Հեռախոսային խոսակցության ժամանակ Թրամփը խոստովանել է, որ թե ինքը և թե աշխատակազմը կարոտում են Մաքմաստերին:

Նշվում է, որ հեռախոսային խոսակցություններից մեկի ընթացքում ԱՄՆ նախագահը նախկին խորհրդականին հարցրել է նրա կարծիքը ազգային անվտանգությանը վերաբերող որոշակի հարցերի, ինչպես նաև Պենտագոնի նոր ղեկավարի նշանակման վերաբերյալ: