Միխայել Շումախերը գիտակցության է եկել
«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի գիտակցությունը վերականգնվել է, գրում է Le Parisien-ը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ 50-ամյա նախկին մարզիկը շվեյցարական համարանիշերով շտապօգնության մեքենայով գաղտնի Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան հիվանդանոց է տեղափոխվել: Այժմ Շումախերի առողջությամբ զբաղվելու է սրտանոթային անբավարարության խնդիրների մասնագետ բժիշ-պրոֆեսոր Ֆիլիպ Մենասեն:
Միխայիլ Շումախերը գանգուղեղային լուրջ վնասվածք է ստացել 2013 թվականին ֆրանսիական Մերիբել հանգստավայրում դահուկասահքի ժամանակ: Պատահարի արդյունքում մարզիկի գլխուղեղի երկու կիսագնդերը լրջորեն վնասվել են:
Հինգ տարի անց` անցյալ տարվա ձմռանը, լրատվամիջոցները հայտնել էին, որ նախկին մարզիկն այլևս անկողնային ռեժիմում չի գտնվում և թոքերի արհեստական օդափոխման ապարատի կարիք չի զգում:










